2020թ․ առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները
2020թ․ առաջին կիսամյակի արդյունքներով Evocabank-ն արձանագրել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ:
17.07.2020Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 188.2 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 14%-ով։
Բանկի վարկային պորտֆելն աճել է 10%-ով՝ կազմելով 112.2 մլրդ դրամ։
Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 14%-ով՝ կազմելով 155.0 մլրդ դրամ, ընդ որում՝ Բանկի հաճախորդների նկատմամբ ժամկետային և ցպահանջ պարտավորություններն աճել են 9%-ով՝ կազմելով 108.8 մլրդ դրամ, որը 8.7 մլրդ դրամով ավել է տարեսկզբի ցուցանիշից:
Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 33.1 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 12%-ով:
Առաջին կիսամյակի արդյունքներով Evocabank-ն ապահովել է 1.01 մլրդ դրամ զուտ շահույթ՝ 16%-ով ավել քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:
Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 35․4 մլրդ դրամ՝ 5.4 մլրդ դրամով ավել, քան Կենտրոնական բանկի պահանջն է։
Evocabank-ի ընդհանուր կապիտալի համարժեքությունը 20.3% է՝ 1.7 անգամ ավել, քան Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշը։
Բանկի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը 21.8% է՝ պահանջվող նվազագույն 15%-ի փոխարեն, իսկ ընթացիկ իրացվելիությունը 136.5% է՝ պահանջվածից 2.3 անգամ ավել։
Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձ ակտիվ հաճախորդների թիվն աճել է 9.5%-ով, իսկ Բանկի կողմից թողարկված քարտերի թվաքանակն աճել է 13%-ով՝ մոտենալով 140,000-ին:
Evocabank` Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 3-րդ տարին անընդմեջ՝ ըստ Global Finance հեղինակավոր ամսագրի: