Վերադառնալ
Բանկային

2019թ․ երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները

2019թ․ երրորդ եռամսյակի արդյունքներով Evocabank-ն արձանագրել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ:

15.10.2019
2019թ․ երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները

Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 143,2 մլրդ․ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 10%-ով։

Բանկի վարկային պորտֆելն աճել է 16%-ով՝ կազմելով 87․4 մլրդ․ դրամ։

Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 12%-ով՝ կազմելով 113․2 մլրդ․ դրամ, ընդ որում՝ Բանկի հաճախորդների նկատմամբ ժամկետային և ցպահանջ պարտավորություններն աճել են 20%-ով՝ կազմելով 76․9 մլրդ․ դրամ, որը 13.0 մլրդ. դրամով ավել է տարեսկզբի համեմատ:

Երրորդ եռամսյակի արդյունքներով Evocabank-ն ապահովել է 1.6 մլրդ․ դրամ զուտ շահույթ, 64%-ով ավել քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:

Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 32․6 մլրդ․ դրամ՝ 2․6 մլրդ․ դրամով ավել, քան Կենտրոնական բանկի պահանջն է։

Evocabank-ի ընդհանուր կապիտալի համարժեքությունը 23% է՝ շուրջ կրկնակի ավել, քան Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշը։

Բանկի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը 24․3% է՝ պահանջվող նվազագույն 15%-ի փոխարեն, իսկ ընթացիկ իրացվելիությունը 158% է՝ պահանջվածից ավելի քան 2․5 անգամ ավել։

Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձ ակտիվ հաճախորդների թիվն աճել է 48%-ով, իսկ Բանկի կողմից թողարկված քարտերի թվաքանակն աճել է 64%-ով՝ գերազանցելով 107,000-ը։

 

Evocabank` Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 3-րդ տարին անընդմեջ՝ ըստ Global Finance հեղինակավոր ամսագրի: