Evocabank-ը և FINCA-ն համատեղ քարտեր կթողարկեն
Քարտերի միջոցով FINCA-ի հաճախորդները կկարողանան իրենց վարկերը ստանալ անկանխիկ եղանակով:
29.06.2022Համագործակցության պայմանագիրը ստորագրել են Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը և FINCA-ի Գլխավոր գործառնական տնօրեն Վարդան Հարոյանը:
Համատեղ թողարկվող դեբետային քարտերի միջոցով FINCA-ի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց՝ մինչև 2.5 միլիոն ՀՀ դրամի և համարժեք ԱՄՆ դոլարի չափով վարկերը ստանալ անկանխիկ եղանակով:
Ի դեպ, քոբրենդային քարտի միջոցով վարկը ստանալու դեպքում վարկի գումարը հաճախորդին է փոխանցվում նույն օրվա ընթացքում: Քարտերը տրամադրվում են անվճար և առանց տարեկան սպասարկման վճարի՝ դրանց գործածությունը հաճախորդների համար առավել հարմար և հասանելի դարձնելու նպատակով:
Շուտով կազմակերպությունները հանդես կգան համատեղ նոր նախագծերով, որոնցից է` օնլայն հարթակում վարկերի անկանխիկ մարումներ իրականացնելու ծառայությունը:
Այլ նորություններ
- EvocaTOUCH հավելվածով Idram QR վճարումներ 12.11.2024
- Evocabank-ը միացել է ArCa Pay-ին 11.11.2024
- Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից 31.10.2024