Վերաբացվեց Բանկի «Գյումրի» մասնաճյուղը
Հուլիսի 2-ին վերաբացվեց Բանկի «Գյումրի» մասնաճյուղը:
03.07.2018Հուլիսի 2-ին վերաբացվեց Բանկի «Գյումրի» մասնաճյուղը: Այն այսուհետ գործելու է նոր հասցեում՝ Ռուսթավելի և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ Ռուսթավելի 63/1 հասցեով:
Մասնաճյուղն իր նոր և հավատարիմ հաճախորդներին կսպասարկի գեղեցիկ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սպասարկման սրահում: «Գյումրի» մասնաճյուղը շարունակելու է մատուցել ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված բոլոր բանկային ծառայությունները:
Մասնաճյուղի բացման առիթով Բանկը հայտարարում է ակցիա նոր հաճախորդների համար՝
- Ցանկացած ավանդ կընդունվի գործող տոկոսադրույք +0.5% տարեկան անվանական տոկոսադրույքով,
- Ցանկացած սպառողական կամ բիզնես վարկ՝ գործող տոկոսադրույք -1% տարեկան անվանական տոկոսադրույքով:
Ակցիան կգործի մինչև սեպտեբերի 30-ը միայն «Գյումրի» մասնաճյուղի համար: Ակցիան չի գործի արդեն ընդունված ավանդների և գործող վարկերի վրա:
Մասնաճյուղում առկա է հերթի կառավարման համակարգ, ինչպես նաև վճարային տերմինալ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդին առանց օպերատորին մոտենալու կատարել մի շարք բանկային գործարքներ:
«Գյումրի» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկելու է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-17:00:
Այլ նորություններ
- EvocaTOUCH հավելվածով Idram QR վճարումներ 12.11.2024
- Evocabank-ը միացել է ArCa Pay-ին 11.11.2024
- Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից 31.10.2024