Վերադառնալ
Բանկային

Оրենսդրական փոփոխություն ավանդի տոկոսների հաշվարկման կարգում

2020 թվականի մայիսի 1-ից սկսած փոփոխվելու է բանկային ավանդի գումարի վրա տոկոսների հաշվարկման կարգը:

30.04.2020
Оրենսդրական փոփոխություն ավանդի տոկոսների հաշվարկման կարգում

Հարգելի հաճախորդներ!

Evocabank-ը տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխությունների ուժով 2020 թվականի մայիսի 1-ից սկսած փոփոխվելու է բանկային ավանդի գումարի վրա տոկոսների հաշվարկման կարգը.

բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվելու են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացույցային օրերի համար:

Այս փոփոխությունը տարածվում է միայն մայիսի 1-ից ներդրվող ավանդների վրա:

Հարցերի դեպքում մենք՝

  • Սիրով սպասում ենք Ձեզ Բանկի գրասենյակներում,
  • Պատասխանում ենք Ձեր հարցերին Բանկի բոլոր հարթակներում՝

o Կոնտակտային կենտրոն՝ 010 60 55 55

o Viber, WhatsApp, Zangi, Telegram՝ 099 60 55 55

o Բանկի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր

o Evocabank.am կայքում օնլայն չատ

Մաղթում ենք բոլորին առողջություն։