Evocabank-ը թողարկել է պարտատոմսեր՝ դրամով և դոլարով
Evoca-ն թողարկել է 10.25% և դոլարով 5.25% եկամտաբերությամբ, 36 ամիս ժամկետով պարտատոմսեր՝ 3 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:
25.07.2024Evocabank-ը թողարկել է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:
Բանկը տեղաբաշխելու է 300,000 հատ դրամային և 150,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Դաս |
Անվանական արժեկտրոնային |
|
Անվանական արժեք |
10,000 ՀՀ դրամ |
100 ԱՄՆ դոլար |
Ընդհանուր ծավալ |
3,000,000,000 ՀՀ դրամ |
15,000,000 ԱՄՆ դոլար |
Թողարկվող պարտատոմսերի քանակ |
300,000 հատ |
150,000 հատ |
Շրջանառության ժամկետ |
36 ամիս |
36 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք |
10.25% |
5.25% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
Եռամսյակային |
Եռամսյակային |
Տեղաբաշխող |
«Էվոկաբանկ» ՓԲԸ |
Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝
- Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
- Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 03.07.2024թ. թիվ 1/254 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։