Վերադառնալ
Բանկային

Evocabank-ի «Հանրապետության» մասնաճյուղն արդեն բաց է

Փետրվարի 20-ին բացվեց Evocabank-ի նոր` «Հանրապետության» մասնաճյուղը, Հանրապետության 59 հասցում։

20.02.2025
Evocabank-ի «Հանրապետության» մասնաճյուղն արդեն բաց է

Այսուհետ Evocabank-ի հաճախորդները կսպասարկվեն նորաբաց «Հանրապետության» մասնաճյուղում՝ ավելի երկար աշխատանքային ժամերով։

Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն ֆինանսական մի շարք ծառայություններ՝

  • Բանկային փոխանցումների իրականացում (ՀՀ տարածքում, դեպի արտերկիր, ՀՀ պետական բյուջե),
  • Արտարժույթի փոխանակում,
  • Կանխիկ դրամարկղային գործարքներ և այլն։

«Հանրապետության» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

  • Երկուշաբթիից կիրակի՝ 10։30-21։30

Սիրով կսպասենք ձեզ մեր նորաբաց մասնաճյուղում։