Վերադառնալ
Բանկային

Համագործակցության նոր ֆորմատ Evoca-ի, ՀՊՏՀ-ի և ՀՖՀՀ-ի միջև

Համագործակցության նոր ֆորմատը կնպաստի ուսանողների մասնագիտական կրթության զարգացմանը՝ պրակտիկ գիտելիքների կիրառմամբ:

20.01.2025
Համագործակցության նոր ֆորմատ Evoca-ի, ՀՊՏՀ-ի և ՀՖՀՀ-ի միջև

Evocabank-ը, կարևորելով կրթության դերը առաջադեմ ու զարգացող հասարակության ձևավորման գործում, ստորագրեց համագործակցության հուշագրեր ՀՊՏՀ-ի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) և ՀՖՀՀ-ի (Հայաստանում ֆրանսիական համալսարան) հետ` նպատակ ունենալով տարիների փոխադարձ արդյունավետ համագործակցությանը նոր շունչ և ֆորմատ հաղորդել։

Համագործակցության նոր ֆորմատ

Համագործակցության նոր ֆորմատը կնպաստի մասնագիտական կրթության զարգացմանը՝ պրակտիկ գիտելիքների կիրառմամբ․ համալսարանների ուսանողները հնարավորություն կունենան ուսուցում անցնել Evocabank-ում, ունեցած գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, ձեռք բերել աշխատանքային սոֆթ հմտություններ։ Ուսումնական ծրագրերի ավարտին լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ՝ սկսելով իրենց կարիերան ՀՀ առաջատար բանկերից մեկում։

Ինչպես նաև, համագործակցության շրջանակում Evocabank-ի թիմը կաջակցի ուսանողների ակադեմիական զարգացմանը՝ առաջարկելով մասնագիտացված դասընթացներ, կոնֆերանսներ և բաց դասեր՝ կիսվելով ոլորտի իր մեծ փորձով: Թեմաները կներառեն թվային բանկինգի, նորարարության և կարիերայի զարգացման տարբեր ասպեկտներ՝ օգնելով ուսանողներին հասկանալ տեսությունը և կիրառել այն գործնական միջավայրում:

Evocabank Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդանյանը նշեց․ «Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը նոր հորիզոններ կբացի ուսանողների համար, իսկ մեզ հնարավորություն կտա լինել նրանց մասնագիտական աճի մի մասը: Նման նախաձեռնությունները լինելու են շարունակական, քանի որ Evocabank-ի համար կրթությունը հանդիսանում է առանցքային արժեք»։

Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում տարբեր նախաձեռնություններին՝ կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում։