SingleTOUCH և ապառիկ վարկերի մարման նոր ժամանակացույց
Evocabank-ը հիշեցնում է, որ հուլիսի 16-ից անհրաժեշտ է կատարել SingleTOUCH և ապառիկ վարկերի մարումներն՝ ըստ նոր ժամանակացույցի։
16.07.2020Հոգալով իր հաճախորդների համար՝ Evocabank-ը 6 ամսով երկարաձգել էր իր բոլոր SingleTOUCH և ապառիկ վարկատեսակների մարման վերջնաժամկետները, իսկ վարկերի ամսական մարումները սկսած մարտ ամսից հետաձգվել էին մինչև հուլիս ամիսը:
Տեղեկացնում ենք, որ հուլիսի 16-ից անհրաժեշտ է կատարել SingleTOUCH և ապառիկ վարկատեսակների մարումներն՝ ըստ նոր ժամանակացույցի։
Բանկի SingleTOUCH և ապառիկ վարկառուները Բանկում գրանցված իրենց էլեկտրոնային հասցեներին ստացել են իրենց վարկերի Մարման նոր ժամանակացույցերը, որտեղ՝
- Վարկի մարման վերջնաժամկետը երկարաձգվել է 6 ամսով,
- Մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին չվճարված գումարները վերաբաշխվել են հետագա ամիսների վրա։
Բանկը նաև իր վարկառուներին ուղարկել է sms հաղորդագրություններ, որպեսզի նրանք ստուգեն իրենց էլ․ հասցեները։
Բանկի այն վարկառուները, ովքեր չունեն էլեկտրոնային հասցեներ, կարող են տեսնել իրենց մարման նոր ժամանակացույցերը EvocaTOUCH հավելվածում կամ մոտենալ մասնաճյուղ և ստանալ մարման նոր ժամանակացույցը թղթային տարբերակով։ Ցանկության դեպքում մենք կարող ենք նաև օնլայն տարբերակով տրամադրել EvocaTOUCH հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները։
Բանկը հիշեցնում է, որ հուլիսից սկսած վարկային պարտավորությունների ուշացումները, եթե այդպիսիք լինեն, արտացոլվելու են վարկառուների վարկային զեկույցներում։
Վարկի մարման օրը վճարում չկատարելու դեպքում Բանկը հաճախորդի հաշիվներին առկա միջոցներից կկատարի վարկի մարում՝ այդպիսով օգնելով մեր հաճախորդներին ուշացումներ չունենալ։
Evocabank-ում վարկերի ամսական մարումներ կարելի է կատարել՝
- EvocaOnline համակարգով և EvocaTOUCH բջջային հավելվածով,
- Բանկի, ինչպես նաև TellCell, EasyPay, Mobidram, Idram, Upay տերմինալներով, օնլայն և բջջային հավելվածներով,
- Այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ կամ որևէ մասնաճյուղ,
- Կատարելով փոխանցումներ այլ բանկերից՝ Բանկի 166009040014 տարանցիկ հաշվեհամարին՝ Նպատակ դաշտում նշելով վարկային պայմանագրի համարը կամ կոդը, իսկ Ստացող դաշտում նշելով վարկառուի անունը և ազգանունը։
Ցանկացած հարցի դեպքում մենք՝
- Սիրով սպասում ենք Ձեզ Բանկի գրասենյակներում,
- Պատասխանում ենք Ձեր հարցերին Բանկի բոլոր հարթակներում՝
- Կոնտակտային կենտրոն՝ 010 60 55 55
- Viber, WhatsApp, Zangi, Telegram՝ 099 60 55 55
- Բանկի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր
- Evocabank.am կայքում օնլայն չատ
Հաշվի առնելով հարցումների մեծ քանակությունը և կոնտակտային կենտրոնի գերծանրաբեռնվածությունը` խնդրում ենք ակնկալել զանգերի և հարցումների սպասելաժամանակի փոքր-ինչ երկարաձգում: Մենք ամեն ինչ անում ենք` Ձեր հարցումներին հնարավորինս արագ պատասխանելու համար:
Շնորհակալություն, որ մեր գործընկերն եք։