Վերադառնալ
Բանկային

Նոր՝ eco-friendly մասնաճյուղ Նոր-Նորք համայնքում

Դեկտեմբերի 25-ին Գայի պողոտա 14/9 հասցեով բացվեց Evocabank-ի նոր, գերժամանակակից, eco-friendly մասնաճյուղը, որը սնուցվում է արևային վահանակներով:

26.12.2020
Նոր՝ eco-friendly մասնաճյուղ Նոր-Նորք համայնքում

Նոր-Նորք մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն ընդարձակ, նորագույն տեխնիկայով հագեցած, հարմարավետ սրահում։ Մասնաճյուղում կա հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչպես նաև՝ արտարժույթի փոխանակման տերմինալ, ինչը հնարավորություն կտա խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց Բանկի աշխատակցին մոտենալու:

Evoca-ի Նոր-Նորք մասնաճյուղը հաճախորդներին սիրով կսպասի երկուշաբթիից ուրբաթ՝ 09։30-17։00, իսկ շաբաթ օրերին՝ 10։00-14։00։

Այս մասնաճյուղը տարբերվում է մյուս մասնաճյուղերից։ Այն հագեցած է էներգախնայող համակարգերով, ամբողջովին սնուցվում է էկոլոգիապես մաքուր արևային էներգիայով՝ շենքի տանիքի վրա տեղադրված արևային վահանակների հաշվին։ Մասնաճյուղը նաև կիրականացնի աշխատանքի արդյունքում գոյացած թափոնների՝ թղթի, պլաստիկի և ապակու վերամշակում։

Այսօր աշխարհում առաջնային խնդիրներից է շրջակա միջավայրի պահպանումը և գլոբալ տաքացման դեմ պայքարը։ Շնորհիվ վերականգնվող էներգիայով ինքնասնուցման՝ Բանկն իր փոքրիկ ներդրումը կունենա այս կարևոր գործում։ Հուսով ենք՝ սա կխթանի արևային էներգիայի գաղափարի տարածումը Հայաստանում և օրինակ կծառայի մյուս ընկերություններին՝ լինել ավելի պատասխանատու բնության և շրջակա միջավայրի հանդեպ։


Հիշեցնենք, որ այս տարի Evocabank-ը նոր մասնաճյուղ էր բացել նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքում, իսկ օգոստոս ամսից Թումանյան 15 հասցեով գործում է գերժամանակակից Թումանյան մասնաճյուղը, որի սպասասրահներից մեկը գործում է որպես #dibrary – digital library: Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ: