Navigating Business in a Sanctioned World
Evoca-ի Ներքին ֆինանսական մոնիթորինգի վարչության ղեկավար Անի Վարդանյանը մասնակցել է Raiffeisen Bank-ի և ForteBank-ի կողմից կազմակերպված պանելային քննարկմանը:
10.12.2024Evocabank-ի Ներքին ֆինանսական մոնիթորինգի վարչության ղեկավար Անի Վարդանյանը Ալմաթիում մասնակցել է Raiffeisen Bank-ի և ForteBank-ի կողմից կազմակերպված առանցքային պանելային քննարկմանը: "Navigating Business in a Sanctioned World" թեմայով միջոցառումը համախմբել էր ոլորտի առաջնորդներին, փորձագետներին և շահագրգիռ կողմերին՝ ուսումնասիրելու այն մարտահրավերները, որոնց բախվում են բիզնեսները`պատժամիջոցներից շարունակաբար ազդվող գլոբալ աշխարհում:
Պանելային քննարկման մեջ ընդգրկված էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` զարգացող պատժամիջոցների պայմաններում միջազգային սահմանային գործողությունների կառավարման ռազմավարությունները, ռիսկերի կառավարման գործում համապատասխանության և պատշաճ ուսումնասիրության դերը, և այս մարտահրավերներին դիմակայելու համար նորարարության և համագործակցության հնարավորությունների հարցը:
Անի Վարդանյանը նույնպես կիսվեց իր մասնագիտական գիտելիքներով և փորձով՝ մասնավորապես նշելով ֆինանսական մոնիթորինգի համակարգերի կարևորության մասին՝ նման բարդ միջավայրում գործունեություն ծավալելու համար:
Evocabank-ում մենք խրախուսում ենք շարունակական ուսուցումը և մասնագիտական զարգացումը: Մենք աջակցում ենք մեր աշխատակիցներին կրթական և մասնագիտական միջոցառումներին մասնակցելու հարցում՝ հնարավորություն տալով նրանց իրենց ձեռք բերել նոր գիտելիքներ և նորարարական գաղափարներ, որոնք բարելավում են մեր աշխատանքը և նպաստում մեր շարունակական հաջողությանը: