Evocabank-ը մասնակցել է OPEC Fund Development Forum 2024-ին
Վիեննայում տեղի ունեցավ “Driving Resilience & Equity” կոնֆերանսը, որին մասնակցեց նաև Evocabank-ը:
12.07.2024OPEC Fund Development Forum 2024-ին Բանկի ներկայացուցիչները ծանոթացան ոլորտի վերջին նորություններին ու թրենդներին, քննարկեցին երկրում կայուն զարգացման ու տնտեսական աճի միտումները, ձեռք բերեցին նոր համագործակցությունների նախնական պայմանավորվածություններ:
Ֆորումի ընթացքում մեր թիմը կիսվեց իր գաղափարներով՝ միաժամանակ ուսումնասիրելով ոլորտի մասնագետների մեծ փորձը։
Կոնֆերանսին ներկա էր Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։ Նա նշեց, որ OPEC Fund Development Forum 2024-ը դարձավ միջազգային նոր համագործակցությունների սկիզբ՝ Բանկի համար ստեղծելով ոլորտում ընդլայնման նոր հնարավորություններ։ Կարեն Եղիազարյանը նաև շնորհակալություն հայտնեց Բանկի գործընկերներ Khalid Khadduri-ին և Oladipo Ajike-ին՝ անգնահատելի աջակցության ու համագործակցության համար, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին՝ բովանդակալից ու արդյունավետ միջոցառման համար։
OPEC Fund Development Forum 2024-ը անենամյա միջոցառում է, որը միավորում է համաշխարհային առաջատար էքսպերտներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, ներդրողներին և ոլորտի առաջնորդներին: