Վերադառնալ
Բանկային

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրեր

Օգոստոսի 31-ի դրությամբ պետության աջակցության ծրագրերից Evocabank-ի միջոցով օգտվել է 30 շահառու՝ շուրջ 13.5 մլն ՀՀ դրամի չափով:

07.09.2020
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրեր

Evocabank-ը հուլիսին, հայաստանյան բանկերի շարքում առաջինը, միացել էր «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին»:

Օգոստոսի 31-ի դրությամբ Evocabank-ի միջոցով պետության աջակցության ծրագրերից արդեն օգտվել է 30 շահառու, իսկ աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 13.5 մլն ՀՀ դրամ։ Բանկն իրականացրել է ամենամեծ թվով հայտերն այս ծրագրերով:

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը» երեքն են.

  • Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի երկու և ավել անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որոնք ՀՀ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձևակերպում են հիփոթեքային վարկ։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը, իսկ կառուցապատման դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Աջակցության առավելագույն գումարը 2.6 մլն ՀՀ դրամ է՝ կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից։
  • Երկրորդ ծրագրով առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ կանխավճարի ապահովագրության համար դրամական փոխհատուցում՝ հաստատված հիփոթեքի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի չափով: Փոխհատուցման առավելագույն գումարը 180,000 ՀՀ դրամ է:
  • Երրորդ ծրագիրը երեխայի ծննդով պայմանավորված աջակցություն է հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների համար:

Աջակցության ծրագրերով որպես շահառու կարող է հանդիսանալ երեխայի` ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողը, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը։ Երեխայի ծննդյան դեպքում պետությունը կարող է մարել վարկի մնացորդային մայր գումարի մի մասը, եթե վարկը համապատասխանում է ծրագրի պահանջներին: Աջակցության առավելագույն գումարը 4 մլն դրամ է՝ կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից:

Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: