Վերադառնալ
Բանկային

Տեղեկանք` հիփոթեքի գծով եկամտային հարկի փոխհատուցման համար

Բանկը հեշտացրել է հիփոթեքային վարկի եկամտային հարկի փոխհատուցման համար ՀՀ ՊԵԿ ներկայացվող տեղեկանքի ստացման գործընթացը:

08.04.2020
Տեղեկանք` հիփոթեքի գծով եկամտային հարկի փոխհատուցման համար

2020թ. առաջին եռամսյակի տեղեկանքը Evocabank-ն ինքը կուղարկի ՊԵԿ:

Բանկը գործընթացը կիրականացնի ավտոմատ, առանց վարկառուի կողմից հավելյալ քայլեր ձեռնարկելու:

Տեղեկանքի սքանավորված տարբերակը Բանկը կուղարկի նաև վարկառուի մեյլին:

Սակայն, ի հավելում, հիփոթեքային վարկառուն պետք է անձամբ ՊԵԿ-ի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկի`

  • Վարկառուի և համավարկառուի անձնագիրը (նույնականացման քարտը)` սքանավորված տարբերակով,
  • Տեղեկանքը, որը ստացել է Բանկից` սքանավորված տարբերակով,
  • Ձևաթուղթը` բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով,
  • Դիմումը` լրացված և սքանավորված տարբերակով `
    • Մինչև 2018թ. հունվարի 1-ը ստացված վարկի համար,
      ԿԱՄ
    • 2018թ. հունվարի 1-ից հետո ստացված վարկի համար:
      Տեղեկանքի համար վճարվող ստանդարտ 1,000 դրամ միջնորդավճարը Բանկը ավտոմատ կգանձի վարկառուի հաշվից: Այդ վարկառուներին, ում հաշվին գումար չկա, խնդրում ենք հաջորդ ամսվա հերթական մարման ժամանակ վճարել 1,000 դրամ ավել:

Առաջին անգամ ՊԵԿ դիմող քաղաքացիները պետք է դիմումը, Բանկի տեղեկանքը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՊԵԿ թղթային տարբերակով:

Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում հիփոթեքային վարկառուները կարող են զանգահարել 044 605559 հեռախոսահամարին: