Evocabank-ը ներգրավել է 7.5 մլն ԱՄՆ դոլար Symbiotics-ից
Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
26.05.2022Evocabank-ը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության միջոցով ներգրավել է 7.5 մլն ԱՄՆ դոլար: Գումարը տրամադրվել է լյուքսեմբուրգյան Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.-ի` Symbiotics-ի կողմից հովանավորվող պարտատոմսերի թողարկման հարթակի կողմից:
Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Սա կնպաստի երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսական միջավայրի ու մրցակցության բարելավմանը, ինչպես նաև` տնտեսական ակտիվության աճին:
«Ուրախ ենք սկսել մեր առաջին համագործակցությունը Symbiotics-ի հետ` միկրո և ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում: Միկրո և ՓՄՁ ոլորտը Evocabank-ի հեռանկարային զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է: Այս գործարքը վկայում է միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների կողմից Հայաստանի ֆինանսական համակարգի, մասնավորապես` Evocabank-ի հանդեպ առկա վստահության մասին: Հուսով ենք՝ մեր համագործակցությունը Symbiotics-ի հետ կլինի երկարատև և շարունակական»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:
«Մենք ուրախ ենք համագործակցություն սկսել Evoca-ի հետ, որը դինամիկ և նորարարական բանկ է: Դեռևս 2008թ.-ից միկրո և փոքր բիզնեսի խթանման համար ներդրումներ կատարելով Հայաստանում՝ Symbiotics-ը 2021թ. բացեց տարածաշրջանային գրասենյակ Երևանում, ինչը հաստատում է մեր ռազմավարական ուշադրությունը երկրի և տարածաշրջանի վրա: Մենք ուրախ ենք տեսնել, որ ավելի շատ բանկեր աջակցում են տեղական բիզնեսին գրավիչ ծառայությունների և տարատեսակ թվային առաջարկների միջոցով», - նշել է Symbiotics-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կառավարիչ Ալեքսանդր Ֆանդոն:
Evocabank-ի մասին
Evocabank-ը Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 6-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ., և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ:
evoca.am
Symbiotics-ի մասին
Symbiotics-ը շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև զարգացող ու սահմանամերձ շրջաններում ցածր և միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորման համար: Սկսած 2005թ.-ից այն նախագծել և կնքել է 6.5 միլիարդ ԱՄՆ դոլարի 6,500 գործարք ավելի քան 520 ընկերությունների համար` գրեթե 95 զարգացող և սահմանամերձ շուկաներում: Այս ներդրումները ձեռք են բերվել ավելի քան 25 ֆոնդերի մանդատների և ավելի քան 50 երրորդ կողմ հանդիսացող մասնագիտացված ֆոնդերի կառավարիչների կողմից՝ ձևավորելով նման գործարքների աճող էկոհամակարգ և շուկա:
symbioticsgroup.com