SMS` վարկի մարումների և հաշվի շարժի մասին
Այսուհետ Evocabank-ի ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդներն իրենց հաշվարկային հաշիվներից գործարք , ինչպես նաև վարկի մարում կատարելիս՝ կստանան գործարքը հաստատող անվճար sms հաղորդագրություն:
02.10.2020Sms-ներում կնշվի գործարքի գումարը, հաշվի մնացորդը և գործարքի կատարման ժամը:
Վարկային հաշվին գումար մուտքագրելու դեպքում Բանկի հաճախորդները նույնպես կստանան sms հաղորդագրություն՝ վարկային հաշվին մուտքի մասին, ինչպես նաև կտեղեկացվեն այն մասին, որ իրենց հերթական ամսական մարումը կատարված է:
Sms հաղորդագրությունները կուղարկվեն անվճար։ Դրանք օնլայն գրծարքներ կատարելը կդարձնեն ավելի հարմարավետ և ավելի վստահելի՝ արդյունքում խնայելով ժամանակ և ռեսուրսներ։
Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ դարձնելով իր գործընկերների կյանքն ավելի հետաքրքիր և հարմարավետ: