Չինական յուանով և ԱՄԷ դիրհամով միջազգային փոխանցումներ
Evocabank-ի միջոցով արդեն հնարավոր է իրականացնել Չինական յուանով և ԱՄԷ դիրհամով միջազգային փոխանցումներ։
31.01.2023Յուանով և դիրհամով փոխանցումներ կարող եք կատարել Չինաստանի և ԱՄԷ-ի ցանկացած բանկ, իսկ կիրառվող սակագինը կազմում է 0.15% (նվազագույնը՝ 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 70,000 ՀՀ դրամ)։
Evocabank-ի հաճախորդները կարող են իրականացնել արտարժութային փոխանցումներ արտերկիր իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հաշիվներին` օգտվելով Evocabank-ում հասանելի SWIFT էլեկտրոնային վճարումների միջազգային համակարգի ծառայություններից:
Միջազգային փոխանցումներ կարող եք կատարել EvocaTOUCH հավելվածով, ինչպես նաև՝ Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում։