Վերադառնալ
CSR

20 միլիոն դրամ «Հայաստան» hամահայկական հիմնադրամին

Evocabank-ը միացել է «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 20 միլիոն դրամ։

28.11.2024
20 միլիոն դրամ «Հայաստան» hամահայկական հիմնադրամին

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի իր ամենամյա դրամահավաքը՝ «Քեզ համար, Հայաստան» խորագրով 27-րդ հեռուստամարաթոնը, որը միավորելու է աշխարհասփյուռ հայերի ջանքերը Հայաստանի հզորացման և զարգացման ուղղությամբ։

Միջոցառման ողջ հասույթը կուղղվի մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝

  • սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
  • համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցմանը,
  • սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
  • սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
  • բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
  • մշակութային՝ հատկապես հայ արվեստագետների ստեղծարար նախաձեռնությունների և ամենամյա միջազգային մշակութային փառատոնների ու ցուցահանդեսների աջակցությանը։

Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակաբար աջակցություն ցուցաբերելով տարբեր հասարակական նախաձեռնություններին՝ Evocabank-ը նվիրաբերել է 20 միլիոն դրամ «Հայաստան» hամահայկական հիմնադրամին։

Նշենք նաև, որ 2022 թվականին նույնպես «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» հեռուստամարաթոնի շրջանակում Evocabank-ը փոխանցել է 10 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Մանրամասներն այստեղ։