3 մլն նվիրաբերություն Սուրբ Ծննդյան համերգի համար
2024թ․ հունվարի 6-ին տեղի կունենա Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո։
14.12.2023Evocabank-ը նվիրաբերել է 3 մլն դրամ Սուրբ Ծննդյան համերգի համար, որը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո։ Համերգը տեղի կունենա 2024թ․ հունվարի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Միջոցառման ընթացքում կհնչեն հոգևոր երգեր, մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ, Սուրբ ծննդյան և ամանորյա երգեր, ինչպես նաև աշխարհահռչակ դասականների` Մոցարտի, Հենդելի, Շտրաուսի, Չայկովսկու հայտնի ստեղծագործությունները։
Համերգային երեկոյին մասնակցություն կունենա նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում տարբեր նախաձեռնություններին կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում: Սա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության անբաժանելի մասն է։