Վերադառնալ
CSR

254 մլն դրամի նվիրաբերություն Երևան համայնքին

Evocabank-ը կատարել է նվիրաբերություն Երևան համայնքին` մարզադպրոց վերակառուցելու համար։

23.06.2023
254 մլն դրամի նվիրաբերություն Երևան համայնքին

Evocabank-ը Երևան համայնքին փոխանցել է 254,000,000 ՀՀ դրամ՝ համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքները կատարելու համար: Վերանորոգումից հետո շենքը կգործի որպես Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց, որտեղ կդասավանդվի բռնցքամարտ, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտեր, ձյուդո և օլիմպիական մարզաձևեր: Մարզադպրոցը պատրաստ կլինի 2025թ-ի ավարտին:

«Evocabank-ը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված են երիտասարդների կրթությանն ու զարգացմանը: Մեզ համար առաջնային է ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կծառայեն ներկա և ապագա սերունդներին։ 

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Evocabank-ի մշակույթի կարևորագույն մասերից է։ Այն ինտեգրված է մեր ռազմավարության մեջ՝ ներառելով ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական, մշակութային և հասարակական ուղղություններ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

new

Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին` նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, ինչպես նաև հասարակության առավել խոցելի խմբերին` ծնողազուրկ կամ հատուկ խնամքի տակ գտնվող երեխաներ և այլն: