Վերադառնալ
CSR

Evoca-ն՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր գործընկեր

Evocabank-ը հանդիսանում է սեպտեմբերի 17-20-ը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր գործընկերը։

13.08.2024
Evoca-ն՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր գործընկեր

Սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովի անցկացմանն աջակցել է Evocabank-ը:

Համահայկական գիտական, կրթական, մշակութային, գործարար, տեխնոլոգիական, մասնագիտական միտքը՝ մեկ հարթակում

Գագաթնաժողովը կհյուրընկալի 55 երկրներից ժամանած 1,000 ներկայացուցիչ և 170 բանախոս: Գագաթնաժողովի ընթացքում սպասվում են՝

  • 6 պանելային քննարկում,
  • 22 համաժամանակյա նիստ,
  • կլոր-սեղան քննարկումներ,
  • աշխատաժողովներ և Ted զրույցներ,
  • 3 թեմատիկ ցուցահանդես,
  • մշակութային տարաբնույթ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որի գլխավոր գործընկերը կրկին Evocabank-ն էր։

Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին։