Վերադառնալ
CSR

Evocabank-ի նոր նվիրաբերությունը “City of Smile” հիմնադրամին

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղի շրջանակում Evocabank-ը նվիրաբերել է 1 մլն դրամ “City of Smile” հիմնադրամին։

18.06.2024
Evocabank-ի նոր նվիրաբերությունը “City of Smile” հիմնադրամին

Մայիսի 16-ին տեղի ունեցած 2024թ․ գարնանային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղում հաղթողներ ու պարտվողներ չկային:

ՏՏ և ֆինանսական ոլորտի թիմերը միավորվել էին մի նպատակի շուրջ՝ օգնել “City of Smile” բարեգործական հիմնադրամի փոքրիկներին:

Բոլոր անվանակարգերում մրցանակներ ստացած թիմերն ու խաղացողները իրենց դրամային մրցանակներն անմիջապես նվիրաբերեցին հիմնադրամին՝ փոքրիկների բուժման նպատակով:

Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին։ Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեծ դերը Բանկում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղի շրջանակում Evocabank-ը նվիրաբերեց 1 մլն դրամ City of Smile հիմնադրամին։