Վերադառնալ
CSR

Evoca-ն աջակցել էր Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից 5 տարի անց՝ դեկտեմբերի 7-ին, վերաբացեց իր դռները։

09.12.2024
Evoca-ն աջակցել էր Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

2019թ. ապրիլի 15-ի երեկոյան տաճարում խոշոր հրդեհ էր սկսվել, որը մեծ վնաս էր հասցրել տաճարին։

Կարևորելով համաշխարհային մշակութային արժեքները, ինչպես նաև հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններն ու երկու երկրների ժողովուրդների ջերմ ու բարեկամական կապերը՝ Evocabank-ը ապրիլի 18-ին գումար նվիրաբերեց տաճարի վերականգնման նպատակով:

Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցումը սկսվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլլիի նախաձեռնությամբ՝ 1163թ. և տևել է շուրջ 200 տարի: 1991 թվականին տաճարն ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Evocabank-ի աջակցության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։