Վերադառնալ
CSR

Evoca-ն՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի մասին ժողովածուի հովանավոր

Evoca-ն «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը ԺԷ-ԻԱ դարերում» վավերագրերի ժողովածուի հրատարակչության գլխավոր հովանավորն է։

15.08.2024
Evoca-ն՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի մասին ժողովածուի հովանավոր

Մայր Տաճարի մասին վավերագրերի ժողովածուի հրատարակչությունը նվիրվելու է Տաճարի վերաօծմանը։

Վավերագրերի ժողովածուն իր մեջ պարունակելու է 17-21 դարերում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերակառուցումների, վերանորոգումների մասին տեղեկություններ, այդ թվում՝ վավերագրություններ և արխիվային նյութեր, որոնք պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվում, Մատենադարանում և Հայաստանի ազգային արխիվում։

Գրքում ընդգրկվելու են շուրջ 500 փաստաթուղթ, ավելի քան 50 պատմական լուսանկար, ճարտարապետական գծագրեր և այլ նյութեր։

Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին։