3D Secure` առավել անվտանգ online գնումներ
Բանկը ներդրել է քարտով ինտերնետային գործարքներ կատարելու առավել անվտանգ՝ 3D Secure համակարգը:
23.03.2016Բանկը ներդրել է քարտով ինտերնետային գործարքներ կատարելու առավել անվտանգ՝ 3D Secure համակարգը: Այն նվազեցնում է online վճարումների կայքերում քարտով զեղծարարություններ կատարելու ռիսկերը:
Այսուհետ Բանկի քարտատերերի ինտերնետային գործարքներն ապահովված են լինելու անվտանգության ևս մի մակարդակով՝ sms հաստատումերի միջոցով: Online գործարքներ կատարելիս այն քարտատերը, ովքեր արդեն ակտիվացրել են sms հաղորդագրություն ստանալու ծառայությունը, իրենց քարտին կցված հեռախոսահամարին կստանան լրացուցիչ կոդ, որն անհրաժեշտ է լրացնել կայքում՝ գործարքը հաստատելու համար:
Եթե հաճախորդը դեռ չի ակտիվացրել sms ծառայությունը, ապա կարող է մոտանալ Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմումը : Բացի 20 ՀՀ դրամ 1 sms-ի արժեքից, քարտատերը ոչ մի լրացուցիչ ծախս չի կրելու:
Անվտանգության 3D Secure համակարգը գործում է այն կայքերում, որոնցում առկա է MasterCard SecureCode լոգոն:
Այլ նորություններ
- Էլեկտրոնային ստորագրության e-Sign համակարգ Evocabank-ում 26.05.2023
- Evoca-ն Հայաստանում մեկնարկում է Google Pay վճարումներ 15.11.2022
- Evoca Mobile POS՝ mPOS 26.10.2022