Վերադառնալ
Նորարարություններ

Evoca-ն հաջողությամբ ավարտել է IFC-ի DigiLab Finance ծրագիրը

DigiLab Finance ծրագիրն իրականացվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի` IFC-ի, և Accenture-ի կողմից:

18.05.2022
Evoca-ն հաջողությամբ ավարտել է IFC-ի DigiLab Finance ծրագիրը

DigiLab Finance-ը 12-շաբաթյա նորարարական ծրագիր-աքսելերատոր է, որը հիմնվել է IFC–ի և Accenture-ի կողմից: Դրա նպատակն է` նպաստել ընկերությունների թվային տրանսֆորմացիային և մշակել անհատական ճանապարհային քարտեզ` roadmap: Ծրագրին մասնակցում էր Evocabank-ի  ղեկավարությունը, որը ծրագրի ընթացքում վերապատրաստվեց թվային ֆինանսների ոլորտի առաջատար փորձագետների կողմից:

Ծրագրի ընթացքում Evocabank-ի մենթորներն էին Բայամե Սեֆան, ով IFC-Եվրոպայի գործառնությունների պատասխանատուն և Ֆինանսական հաստատությունների խմբի առաջատար խորհրդատուն է, ինչպես նաև Խոսե Մ.Մորենո դե Բառեդան, ով IFC-ի Ֆինանսական հաստատությունների խմբի գլոբալ թվային ֆինանսների մասնագետն է: Նինո Կարտոզիան՝ IFC-ի հանրային կապերի մասնագետը, վարել է ծրագիրը` աջակցելով մասնակիցներին:

Դասընթացի ընթացքում բազմաթիվ առաջատար մասնագետներ տարբեր երկրներից իրենց գիտելիքները և փորձն էին փոխանակում այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ թվային տրանսֆորմացիան, design մտածելակերպը, agile մշակույթը, փոփոխությունների կառավարումը, խնայող տեխնոլոգիաները, տվյալների կառավարումը և թվային առաջնորդությունը:

«DigiLab ծրագիրը մեզ համար շատ կարևոր և արժեքավոր փորձ էր: Մեր թվային տրանսֆորմացիայի թիմը մշակեց նոր North Star Բանկի համար, և նախագծեցինք դրան հասնելու roadmap-ը: DigiLab-ը մեզ օգնեց էլ ավելի զարգացնել մեր ռազմավարական հմտություններն ու ունակությունները: Այսպիսիով, այժմ մենք պատրաստ ենք ավելի խորանալու մեր թվային ԴՆԹ-ի մեջ և ընդլայնելու Բանկի թվային տրանսֆորմացիայի հորիզոնները», - նշեց  Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

Evocabank IFC Digilab

DigiLab-ը նախագծվել է նորարար տրանսֆորմացիաներին պատրաստ բանկերի համար: Evocabank-ը ծրագիրն անցել է այնպիսի առաջատար թվային բանկերի հետ, ինչպիսիք են` FinComBank-ը Մոլդովայից և Terabank-ը Վրաստանից:

«Թվային փոխակերպումը մեզ համար բացել է նոր մոտեցումներ և ապրանքակենտրոնից անցում դեպի հաճախորդակենտրոն մոդելին: Միասին մենք կերտել ենք մեր North Star-ը՝ «Մարդակային դեմքով բանկ` թվային դարաշրջանում, մարդիկ՝ առաջին հերթին»: Սա է մեր ուղենիշը, մեր ձգտումները և մեր բանկի թվային փոխակերպման ճանապարհին բոլոր փոփոխությունների հիմքը: FinComBank-ը, որը թվային բանկային պրոդուկտների և ծառայությունների առումով բարձր դիրքեր է գրավում, անգնահատելի գիտելիքներ և փորձ է ձեռք բերել Digilab Finance ծրագրի դասընթացների ընթացքում այնպիսի նորարարական բանկերի հետ միասին, ինչպիսիք են` Evocabank-ը և Terabank-ը: Անշուշտ, սա փոխակերպման բոլոր գործընթացների  մեկնարկը կդառնա», - ասաց Սվետլանա Միրոնովան, FinComBank S.A.-ի Գործադիր տնօրենի ժ.պ.-ն:

«Թվային տրանսֆորմացիայի ծրագրին մեր մասնակցությունը Terabank-ի նորարարական մոտեցումների ներդրման և նորագույն լուծումների ռազմավարական մոտեցումը էլ ավելի բարձր մակարդակի է հասցրել: Այն հնարավորությունները, որոնցով մենք կիսվել ենք ծրագրի ժամանակ, կօգնեն մեզ իրագործելու մեր բիզնես-գործընթացներն այնպես, որ, հիմնվելով թվային փոխակերպման սկզբունքների վրա` մենք կկարողանանք արձագանքել հաճախորդների կարիքներին ավելի արագ և ավելի ճկուն ձևով», - ասաց Վախթանգ Խուցիշվիլին,  Terabank-ի Օպերացիոն տնօրենը:

 

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն խոշորագույն գլոբալ զարգացման հաստատություն է, որը կենտրոնացած է զարգացող շուկաների մասնավոր հատվածի վրա: IFC-ն աշխատում է ավելի քան 100 երկրում` օգտագործելով իր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: 2021 ֆինանսական տարում IFC-ն ներդրել է ռեկորդային՝ 31.5 մլրդ դոլար զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական հաստատություններում` օգտագործելով մասնավոր հատվածի կարողությունները` վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և նպաստելու համատեղ բարեկեցությանը այնպիսի ժամանակներում, երբ երկրները փորձում են հաղթահարել COVID-19 համավարակի հետևանքները: Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.ifc.org: