Վերադառնալ
Նորարարություններ

Evoca թվային բուկլետներ QR կոդով

Սկանավորի՛ր QR կոդը և տես Evoca բուկլետները քո հեռախոսում:

08.06.2021
Evoca թվային բուկլետներ QR կոդով

Evoca-ն առաջինը Հայաստանում ներկայացնում է թվային QR բուկլետներ, որոնք կարելի է ներբեռնել ինչպես օնլայն՝ Evoca-ի նոր կայքից, այնպես էլ՝ Բանկի մասնաճյուղերից։

Ձեզ հետաքրքրող պրոդուկտի բուկլետը կարդալու համար կարող եք գալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, մոտենալ QR ստենդին, սկանավորել QR կոդը և վերջ։ Բուկլետը կհայտնվի Ձեր սմարթֆոնի էկրանին։ Այն կարելի է ներբեռնել, և ծառայության մասին ամբողջական տեղեկատվությունը կպահվի Ձեր հեռախոսում: Ի դեպ, որպես mobile-first բանկ, Evoca-ի բուկլետները ևս հատուկ մշակված են mobile-view-ի համար․ դրանք հարմարավետ են և հեշտ են կարդացվում հեռախոսով։ 

Evoca-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լյուսի Սարուխանյանը նշում է. «QR բուկլետները միանգամից մի քանի հարցի լուծում են՝

  • Դրանց առաջնային նպատակը թղթի օգտագործման նվազեցումն է: Իսկ այսօր շրջակա միջավայրի պահպանումն աշխարհի գլոբալ խնդիրներից մեկն է: Evoca-ն հոգ է տանում էկոլոգիայի պահպանման համար՝ պարբերաբար ներկայացնելով նոր նախագծեր և իր փոքրիկ ներդրումն ունենալով այս կարևոր գործում։ Հիշեցնեմ, որ Evoca-ն վերամշակում է իր գործունեության արդյունքում առաջացած թղթե և պլաստիկ թափոնները։
  • Մյուս կողմից` QR բուկլետների օգտագործմամբ կտրուկ կկրճատվեն թղթային բուկլետների միջոցով ձեռքից ձեռք փոխանցվող վտանգները։
  • QR բուկլետները նաև շատ հարմար են և հեշտ։ Ի տարբերություն թղթայինների՝ դրանք չեն կորում, չեն մաշվում և միշտ ձեռքի տակ են։ Ծառայությունների սակագներն ու պայմաններն այսուհետ միշտ կլինեն Ձեզ մոտ։ Կարելի է ցանկացած պահի ցանկացած վայրում վերանայել դրանք և, ինչու ոչ, համեմատել այլ առաջարկների հետ»: