Վերադառնալ
Նորարարություններ

Apple Pay-ը հասանելի է Evocabank-ի հաճախորդների համար

iPhone-ի և Apple Watch-ի միջոցով վճարելու ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց:

02.08.2022
Apple Pay-ը հասանելի է Evocabank-ի հաճախորդների համար

Evocabank-ի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը կօգնի խուսափել վճարային քարտն ուրիշին հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով:

Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում անվտանգ է, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ հնարավոր է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի-ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, խանութ-սրահներում և այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել iPhone-ում, iPad-ում և Mac-ում հասանելի հավելվածներում կամ համացանցում` Safari-ում, ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Բացի դրանից, Apple Pay-ը հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունն առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին շնորհվում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել ցուցումներին՝ Evocabank-ի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Evocabank-ն առաջարկում է իր քարտապաններին: 

Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր ծառայություն նախագծելիս հաշվի առնելով դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Բանկը ձգտում է դառնալ ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու: Evocabank-ը 5 տարի անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Ինչպես նաև 2021թ. SME Banking Club բանկերի միջազգային ասոցիացիայի կողմից Բանկն ընդգրկվել է Հայաստանում լավագույն օնլայն բանկերի եռյակում։