Audio նորություններ Evoca-ում
Այժմ կարող ես մեր նորությունները ոչ միայն կարդալ, այլ նաև լսել:
09.02.2022
Ուզում ես լինել տեղեկացված, սակայն ժամանակդ չի՞ ներում:
Այսուհետ լսիր Evoca նորությունները` podcast-ների տեսքով:
Պարզապես այցելիր evoca.am կայքի նորությունների բաժին ու յուրաքանչյուր նորության ներքևում գտիր նորության նաև ձայնային տարբերակը կամ հետևիր մեզ SoundCloud-ում:
Ինչու՞ են այսօր audio product-ներն այդքան ճանաչված և արագ զարգացող: Դրանք հարմարավետ են, հեշտ հասանելի, հնարավորություն են տալիս համատեղել մի քանի զբաղմունք՝ խնայելով մեր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ ժամանակը: Ինչպես օրինակ՝ կարող ես զբաղվել քո առօրյա գործերով` աշխատել, մարզվել, քայլել փողոցում, մեքենա վարել՝ միաժամանակ լսելով մեր ձայնային նորությունները:
Evocabank-ը պարբերաբար ներդնում է նորարար լուծումներ՝ բարելավելով Բանկի ներկայիս պրոդուկտներն ու ծառայությունները և շուկա ներմուծելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր մոտեցումներ:
Այլ նորություններ
-
Էլեկտրոնային ստորագրության e-Sign համակարգ Evocabank-ում 26.05.2023
-
Evoca-ն Հայաստանում մեկնարկում է Google Pay վճարումներ 15.11.2022
-
Evoca Mobile POS՝ mPOS 26.10.2022