Վերադառնալ
Նորարարություններ

Էլեկտրոնային ստորագրության e-Sign համակարգ Evocabank-ում

Evocabank-ն անցում է կատարում թղթայինից էլեկտրոնային տեխնոլոգիայի։

26.05.2023
Էլեկտրոնային ստորագրության e-Sign համակարգ Evocabank-ում

Evocabank-ը կատարեց ևս մեկ կարևոր քայլ թվայնացման ոլորտում՝ ներդնելով նոր e-Sign համակարգ ու անցում կատարելով հիմնական թղթային փաստաթղթաշրջանառությունից էլեկտրոնայինի․ այսուհետ հաճախորդները Բանկում փաստաթուղթ ստորագրելիս՝ հատուկ պլանշետի միջոցով դնելու են էլեկտրոնային ստորագրություն։

Ի դեպ, Evocabank-ն էլեկտրոնային ստորագրության համար օգտագործում է սարք, որը թույլ է տալիս հաճախորդներին անմիջապես սարքի վրայից ծանոթանալ պայմանագրերին՝ նախքան ստորագրելը։

e-Sign համակարգն ունի մի շարք առավելություններ․

  • Մեծացնում է փաստաթղթերի ստորագրման գործընթացի արագությունը՝ խնայելով ժամանակը, իսկ մենք բազմիցս նշել ենք, որ Evocabank-ի համար շատ կարևոր է հաճախորդների ժամանակը և դրա օպտիմալ օգտագործումը:
  • Էկոլոգիական և բնապահպանական խնդրի լուծում․ այս համակարգի միջոցով զգալիորեն կրճատվում է թղթի օգտագործման ծավալը:
  • Հաճախորդը փաստաթղթի իր օրինակը ստանում է էլեկտրոնային փոստի միջոցով գործարքի կատարումից հետո՝ հաշված րոպեների ընթացքում, ինչն ավելի հարմար է հետագայում փաստաթղթերը փնտրելու և հեշտությամբ գտնելու տեսանկյունից, նաև զերծ է պահում հաճախորդին ավելորդ թղթաբանությունից:
  • Անվտանգ է, քանի որ հատուկ պաշտպանության շնորհիվ փաստաթուղթը ենթակա չէ խմբագրման։ Անհնար է կեղծել կամ կրկնօրինակել հաճախորդի ստորագրությունը։ Հաճախորդը, ինչպես թղթային փաստաթղթերի դեպքում, այնպես էլ e-Sign-ի դեպքում ստորագրում է յուրաքանչյուր փաստաթղթի վրա առանձին:

Էլեկտրոնային ստորագրությամբ արդեն կարելի է ստորագրել ֆիզիկական անձ հաճախորդների հաշվի բացման և սպասարկման, քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման, ավանդների ներդրման, օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ համակարգերի հայտի ընդունման և նմանատիպ այլ գործարքներին առնչվող փաստաթղթերը:

Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ստորագրության համակարգ նաև իրավաբանական անձանց համար։

e-Sign համակարգից արդեն հնարավոր է օգտվել Evocabank-ի Գլխամասում և VIP սրահում։ Շուտով այն հասանելի կլինի նաև Բանկի մյուս մասնաճյուղերում։

e-Sign համակարգը գործարկվել է «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի և Evocabank-ի համագործակցության արդյունքում:

Evocabank-ը շարունակում է հանդես գալ նորարարական ծառայություններով, պրոդուկտներով և թվային լուծումներով։