Վերադառնալ
Նորարարություններ

Evocabank Online ապառիկ՝ Crossroad.com օնլայն խանութում

Այսուհետ Crossroad.com-ում կատարեք օնլայն գնումներ ապառիկ տարբերակով, 0%-ով*, առանց կանխավճարի և գումարը վճարել մաս-մաս՝ 2 տարում։

07.07.2020
Evocabank Online ապառիկ՝ Crossroad.com օնլայն խանութում

Ապառիկը կձևակերպվի օնլայն՝ առանց տնից դուրս գալու կամ Բանկ այցելելու։

Պարզապես Crossroad.com-ում գտիր քո ուզած ապրանքը, լրացրու մի քանի տվյալ, այնուհետև որպես վճարման մեթոդ ընտրիր Evocabank Online ապառիկ տարբերակը։ Գործընթացն արագ է, հեշտ և ավտոմատացված` առանց ավելորդ թղթաբանության:

Crossroad-ն ապրանքների, ծառայությունների, կտրոնների առցանց գերխանութ է։ Գնորդները կարող են գտնել և գնել բազմատեսակ ապրանքներ և ծառայություններ Crossroad հարթակում: Վաճառողները կարող են բացել իրենց սեփական ինտերնետային խանութը Crossroad-ի հարթակում: Առաքումն իրականացվում է կարճ ժամկետներում՝ ապրանքների մեծամասնության համար մի քանի ժամից մինչև պատվերի ձևակերպման հաջորդ օրը: Կայքից կարելի է գնել ապրանքներ տան և այգու համար, սպորտային սարքավորումներ, գրասենյակային պարագաներ, հագուստ, աքսեսուարներ, խաղեր, գեղեցկության և խնամքի միջոցներ, ինչպես նաև` մթերք։ Այստեղ ներկայացված են հայտնի ապրանքանիշներ, ինչպես նաև սիրված IKEA ապրանքանիշը։

Այսուհետ Crossroad.com-ը կարելի է գտնել նաև EvocaTOUCH հավելվածում։ Հավելվածից գնումներ կարող են կատարել ինչպես Evocabank-ի հաճախորդները, այնպես էլ այն օգտատերերը, որոնք Բանկի հաճախորդ չեն։

EvocaTOUCH հավելվածի միջոցով կատարելով գնումներ IKEA խանութից և օգտագործելով WelcomeEvoca պրոմոկոդը՝ օգտատերերը կստանան հատուկ 10% զեղչ Evocabank-ի և Crossroad-ի կողմից։ Պրոմոկոդն ուժի մեջ է մինչև Սեպտեմբերի 30-ը:

Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես ներկայացնում է նոր, հետաքրքիր պրոդուկտներ՝ դարձնելով իր գործընկերների կյանքն ավելի հետաքրքիր և հարմարավետ:

* Ամսական սպասարկման վճար` 1%։ Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 24%: