Վերադառնալ
Նորարարություններ

EvocaBot` հայկական առաջին վճարային բանկային բոտն Evocabank-ից

Evocabank-ը, լինելով Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկը, գործարկում է Հայաստանի առաջին ֆունկցիոնալ բանկային բոտը՝ EvocaBot-ը, որը ոչ միայն տեղեկատվություն է տալիս, այլև կատարում գործարքներ։

18.07.2020
EvocaBot` հայկական առաջին վճարային բանկային բոտն Evocabank-ից

Վերջին տարիներին, որպես վճարման նոր մեթոդ` ակտիվ զարգանում են մեսենջերները և նրանցում ստեղծված բոտերը։ Բանկային բոտերը՝ բանկբոտերը, հնարավորություն են տալիս հաճախորդների հետ կոմունիկացիան դարձնել առավել հարմարավետ և ինտերակտիվ։

EvocaBot-ն արհեստական բանականությամբ վճարային տերմինալ է, որի օգնությամբ օգտատերերը կարող են՝

կատարել կոմունալ և պետական վճարումներ,
համալրել հաշիվները,
մարել Evocabank-ի, ինչպես նաև այլ ընկերությունների վարկերը,
քարտից քարտ արագ գումար փոխանցել։
EvocaBot-ից կարող են օգտվել ինչպես Evocabank-ի, այնպես էլ այլ բանկերի քարտատերերը։

Անհրաժեշտ է պարզապես Viber-ում կամ Telegram-ում որոնել EvocaBot և միանալ մեր պարզ, հեշտ և պոզիտիվ վիրտուալ օգնականին։ Շուտով այն հասանելի կլինի նաև Facebook Messenger-ում։

EvocaBot-ը նաև կառանձնացնի Ձեր կողմից հաճախակի կատարվող վճարումներն ու կհիշեցնի Ձեզ վճարման ցանկալի օրվա մասին։

EvocaBot-ի միջոցով կատարված գործարքները լիովին անվտանգ են։ Վերջնական վճարման գործընթացը կատարվում է Բանկին պատկանող հարթակում և հասանելի չէ երրորդ կողմին։

«Սպասարկման թվային նոր ուղիների զարգացումն Evocabank-ում հիմնարար ուղղություն է։ EvocaBot-ը կօգնի նվազեցնել զանգերի կենտրոնի և մասնաճյուղերի ծանրաբեռնվածությունը, կբարձրացնի հաճախորդների սպասարկման արագությունը և հարմարավետությունը։ Մենք շարունակաբար զարգացնելու ենք EvocaBot-ը։ Շուտով սպասվում են նոր անակնկալներ», - նշել է Թվային բիզնեսի վարչութան պետ Արթուր Կարճիկյանը։