Evocathon - Fintech Hackathon
Դեկտեմբերի 14-15-ը տեղի ունեցավ Հայաստանում առաջին ֆինտեխ հեքըթոնը:
19.12.2019Աշխարհը դառնում է թվային, և մենք պատրաստ ենք ընդունել բոլոր մարտահրավերները:
Evocabank-ը ISTC Foundation-ի հետ համատեղ դեկտեմբերի 14-15-ին կազմակերպել էր 4,500 դոլար մրցանակային ֆոնդ ունեցող Evocathon-Fintech Hackathon-ը:
Evocathon-ի մարտահրավերներն էին՝
- Բիոմետրիկ նույնականացման համակարգի ստեղծում (փաստաթղթերի և դեմքի նույնականացում),
- EPAY համակարգի ստեղծում։ vPOS տերմինալների ինտեգրացիայի հեշտացված լուծում, widget-ով (embed code, iframe),
- Payment keyboard – վճարային ստեղնաշար,
- Windows համակարգի համար տարադրամի փոխանակման ծրագիր, որը կաշխատի տերմինալներով,
- Սմարթֆոնի միջոցով contactless վճարման լուծում POS տերմինալներով։
Միջոցառման ընթացքում մենթորների տարբեր խմբեր հեքըթոնի ամբողջ ընթացքում աջակցում էին թիմերին և աշխատում նրանց հետ։
Հեքըթոնի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցան նաև թեմատիկ սեմինարներ և հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ:
24 ժամյա հեքինգից հետո հաղթող ճանաչվեցին Բիոմետրիկ նույնականացման լուծումներ առաջարկող հետևյալ 3 խմբերը՝
- BankEye
- ArmBIS
- Iterate
Միևնույն ժամանակ Evocabank-ն անակնկալ համագործակցության առաջարկներ արեց M.In.D և Alien թիմերին:
Միջոցառման լուսանկարներն այստեղ:
Այլ նորություններ
- Էլեկտրոնային ստորագրության e-Sign համակարգ Evocabank-ում 26.05.2023
- Evoca-ն Հայաստանում մեկնարկում է Google Pay վճարումներ 15.11.2022
- Evoca Mobile POS՝ mPOS 26.10.2022