Վերադառնալ
Նորարարություններ

Evoca-ն Հայաստանում մեկնարկում է Google Pay վճարումներ

Կցիր Evoca Visa քարտդ Google Pay-ին և կատարիր անհպում վճարումներ:

15.11.2022
Evoca-ն Հայաստանում մեկնարկում է Google Pay վճարումներ

Evocabank-ի քարտապաններն այսօրվանից կարող են օգտվել պարզ և անվտանգ անհպում վճարումներից Google Pay-ով, ինչպես նաև` թվային քարտերի ավելացումից Android և Wear OS սարքերում:

Քարտապանները կարող են ավելացնել Evocabank-ի կրեդիտային և դեբետային քարտերը Google Wallet-ում` թվային դրամապանակ, որն այսօրվանից հասանելի է նաև Հայաստանում, և վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ: Բացի վճարային քարտերից` քարտապանները Google Wallet-ում կարող են նաև ավելացնել լոյալության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes) և միջոցառումների տոմսեր, և հասանելիություն ունենալ դրանց:

Շնորհիվ անվտանգության մի քանի մակարդակի`Google Pay-ի օգտագործումը դարձնում է վճարումներն ավելի ապահով` ավելացնելով Evocabank-ի քարտի կողմից արդեն իսկ տրամադրվող պաշտպանությունը: Սա ներառում է բանկային ստանդարտ թոքենիզացիա, ինչը նշանակում է` Google Wallet-ում ավելացված քարտով վճարելիս` գործարքները կատարվում են վիրտուալ քարտի համարի (token-ի) միջոցով: Այս token-ը, կախված սարքից, տարբերվում է և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից: Բացի այդ, եթե Ձեր հեռախոսը երբևէ կորի կամ գողացվի, կարող եք պարզապես օգտվել «Գտնել իմ սարքը» գործառույթից՝ ցանկացած վայրից Ձեր սարքն անմիջապես բլոկավորելու, նոր գաղտնաբառ ստեղծելու կամ նույնիսկ Ձեր անձնական տվյալներից ամբողջությամբ մաքրելու համար:

«Google Pay-ն ավելի քան 45 երկրների օգտատերերի համար ապահովում է արագ, հեշտ և անվտանգ վճարումներ իրենց Android հեռախոսով կամ Wear OS սարքով», - ասում է Google Wallet-ի փոխնախագահ և գործադիր տնօրեն Ջենի Չենգը: «Օգտատերերը կարող են պարզապես ավելացնել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet հավելվածում և վստահ լինել, որ իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և չվտանգված, երբ գնումներ են կատարում կամ գնացքի տոմս գնում»:

Ձեր Evocabank-ի քարտը Google Pay-ին կցելու համար ներբեռնեք Google Wallet հավելվածը Google Play Store-ից արդեն այսօր:

 

  • Ի՞նչ նպատակով կարող եք օգտագործել Google Wallet-ը

Օգտատերերը կարող են ավելացնել և օգտագործել վճարային քարտեր, լոյալության քարտեր և ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes), և ժամանակի ընթացքում կավելանան լրացուցիչ հնարավորություններ:

 

  • Ո՞րն է տարբերությունը Google Wallet-ի և Google Pay-ի միջև

Google Pay-ը Google Play-ում, հավելվածներում և համացանցում վճարումներ կատարելու ու անվտանգ գնումներ կատարելու համար է:

Google Wallet-ում Դուք պահում եք Ձեր վարկային կամ դեբետային քարտերը, որպեսզի կարողանաք դրանք օգտագործել Google Pay-ի հետ, ինչպես նաև` հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes) և այլ պրոդուկտներ:

 

  • Որո՞նք են Google Wallet-ի առավելությունները օգտատերերի համար 

Google Wallet-ը հեշտ հասանելի է և պարզ օգտագործման համար, ինչպես նաև ապահովում է անվտանգության բարձր ստանդարտներ:

 

  • Հնարավո՞ր է օգտագործել Google Wallet ցանկացած Android հեռախոսի վրա

Google Wallet-ը հասանելի է Android 5.2 կամ ավելի բարձր ծրագրային ապահովմամբ հեռախոսների վրա: