Նորարարություններ

Evocabank 3.0

Evocabank-ը յուրահատուկ կերպով նշեց իր 3 և Բանկի հիմնադրման 30-ամյակը՝ առաջին անգամ Հայաստանում կազմակերպելով լուսային դրոն շոու:

21.09.2020
Evocabank 3.0

Սեպտեմբերի 19-ին` 21:00, 300 դրոն միաժամանակ լուսավորեցին գիշերային Երևանի երկինքը՝ կազմելով գեղեցիկ երկրաչափական պատկերներ և շնորհավորելով Evocabank-ի տարեդարձը:

Շոուն տեղի ունեցավ Մայր Հայաստան արձանի հարթակից 200մ բարձրության վրա և տեսանելի էր Երևանի գրեթե ողջ տարածքից:

«Որոշեցինք Evocabank-ի տարեդարձը նշել յուրահատուկ կերպով՝ կիսելով մեր տոնը բոլորի հետ և տոնական տրամադրություն փոխանցելով մեր համաքաղաքացիներին: Գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ փակ միջոցառման փոխարեն, ինչպես միշտ, որոշեցինք տարբերվել և կազմակերպել միջոցառում, ինչպիսին Հայաստանում դեռ երբևիցե տեղի չէր ունեցել` դրոններով մեծ լուսային շոու։ Ուրախ ենք, որ Evocabank-ի շնորհիվ մեր համաքաղաքացիները նույնպես հնարավորություն ստացան վայելելու աշխարհում շատ թրենդային և տեխնոլոգիական բարդ լուծումներ կիրառող drone light show Երևանի երկնքում: Հետևելով շոուն դիտելու համար հավաքված, փողոցում զբոսնող և անակնկալի եկած ականատեսների արձագանքին ու էմոցիաներին, սոցիալական ցանցերում տարածած հազարավոր լուսանկարներին և հոլովակներին` կարծում ենք, որ մեզ հաջողվեց մարդկանց տոնական տրամադրություն փոխանցել»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

«Ինչ վերաբերում է Սարալանջի տարածքում չոր խոտածածկի բռնկմանը, ինչը որոշ լրատվամիջոցներ կապել են Evocabank-ի միջոցառման հետ, տեղեկացնում ենք, որ հրավառությունն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից` անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ և hամապատասխան մարմինների ներկայությամբ, որոնք էլ անմիջապես արձագանքել են և կարճ ժամանակում մարել բռնկումը։ Անկախ բռնկման հանգամանքներից՝ Evocabank-ը կդիմի Երևանի քաղաքապետարան` չոր խոտածածկի հատվածում Բանկի միջոցներով ծառատունկ իրականացնելու առաջարկով»,-նշել են Բանկից։