Ֆինանսներ Այլ կերպ
Evocabank-ը «Ֆինանսները Այլ կերպ» ինտելեկտուալ խաղի գլխավոր գործընկեր
29.10.2021Հոկտեմբերի 25-27-ը տեղի ունեցավ «Ֆինանսները Այլ կերպ» սեղանի ինտելեկտուալ խաղի առաջնություն, որը կազմակերպել էր Evocabank-ը The LOFT-ի և ԱյլԿերպ-ի հետ համատեղ: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ ութ բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներ:
Evoca-ն կարևորում է երիտասարդների շրջանում ֆինանսական կրթությունը և պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ և ծրագրեր դրա խթանման համար:
Մրցույթին մասնակցում էին հետևյալ համալսարանները՝
- Երևանի պետական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան
- Հայ-ռուսական համալսարան
- Հայաստանում ֆրանսիական համալսարան
- Հայաստանում ամերիկյան համալսարան։
Առաջնությունը հաղթեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը:
«Ֆինանսները Այլ կերպ» խաղը ստեղծվել է ՀՀ Կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և ԱյլԿերպ-ի համագործակցության արդյունքում՝ ֆինանսական ոլորտին առնչվող բովանդակությամբ։