Բանկային քարտ առողջ ապրելակերպի սիրահարների համար
Evocabank-ը Mimo bike-ի հետ համատեղ իրականացնում է նոր նախագիծ
19.05.2020Սիրում ես առողջ ապրելակերպ և փորձում ես կառավարել ժամանակդ՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով քո սիրած զբաղմունքներին: Ուրեմն այս նորույթը հենց քե’զ համար է:
Evocabank-ը Mimo bike-ի հետ համատեղ առաջարկում է բանկային նոր քարտ: Այն ոճային, գեղեցիկ, տարբերվող ArCa քարտ է։ Այս քարտի միջոցով դու կարող ես և’ վճարել հեծանիվի երթերիդ համար, և’ կատարել ցանկացած այլ տեսակի գնում կամ վճարում։
Ի դեպ, քարտն անվճար է, և քարտը պատվիրելու համար կարիք չկա ժամանակ վատնելու և այլեցելու Բանկ։ Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել EvocaTOUCH հավելվածը և հավելվածից օնլայն պատվիրել Mimo bike քարտը: Այնուհետև մենք կառաքենք քո ոճային քարտը անվճար: Գործընթացն արագ է, հեշտ և հարմար:
Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես ներկայացնում է նոր առաջարկներ՝ դարձնելով իր գործընկերների կյանքն ավելի հարմարավետ:
Իսկ հեծանիվ վարելը ոչ միայն առողջարար է, այլև խթանում է օդի աղտոտվածության նվազեցումը և բնության պահպանման գործընթացները։ Evocabank-ը ևս հոգ է տանում էկոլոգիայի պահպանման համար և վերամշակում է իր գործունեության արդյունքում առաջացած թղթե և պլաստիկ թափոնները։