Վերադառնալ
Կենսակերպ

Evoca-ն Coca-Cola Music Fest-ի գլխավոր ֆինանսական հովանավոր

Սեպտեմբերի 7, Yerevan Fest Arena։ Պատրա՞ստ ես 2024-ի ամենամասշտաբային երաժշտական իրադարձությանը։

20.08.2024
Evoca-ն Coca-Cola Music Fest-ի գլխավոր ֆինանսական հովանավոր

Հե՜յ, հիշո՞ւմ ես՝ ինչքաաաան պարեցինք ու ուրախացանք Music Fest with Coca-Cola 2023-ին։

Չկրկնե՞նք։

Music Fest with Coca-Cola-ն վերադառնում է՝ միավորելով ու ամենաթույն ձևով մատուցելով հայկական ու միջազգային երաժշտությունը։

‌2 մեծ բեմ, 15 արտիստ, այդ թվում՝ ուշադրությո՜ւն, John Newman-ն ու GIMS-ը, 9 ժամ non-stop երաժշտություն: Այս ամենին գումարվում է մեծ Food Court, ընդարձակ Kids Zone և ժամանցի մի շարք հնարավորություններ։ Էլ ի՞նչ է քեզ պետք օրդ անմոռանալի դարձնելու համար։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Evocabank-ը հանդիսանում է Coca-Cola Music Fest-ի գլխավոր ֆինանսական հովանավորը։

Միացիր մեզ ամենախենթ երաժշտական ֆեսթին սեպտեմբերի 7-ին Yerevan Fest Arena-ում։