Ավանդային ակցիայի վիճակահանություն
Օգոստոսի 10-ին DoubleTree by Hilton հյուրանոցում տեղի ունեցավ Ավանդային ակցիայի վիճակահանությունը
10.08.2019Վիճակահանությանը մասնակցեցին մայիսի 1-ից հունիսի 30-ը նվազագույնը 1 մլն. դրամ, 2,000 ԱՄՆ դոլար կամ եվրո կամ համարժեք ռուբլի գումարով Դասական կամ EvocaOnline ավանդ ներդրած բոլոր ներկա ավանդատուները:
Վիճակահանության հաղթողներն են՝
AirPods - Մանուկյան Սոնյա Մուրադի, Կոստանյան Սեդա Վանուշի, Օհանյան Ռուզաննա Ասատուրի
Apple Watch Series 4 - Մխիթարյան Բաբկեն Լևոնի, Պետրոսյան Էլիզա Արայի, Հայրապետյան Ռուբեն Սամվելի
iPhone XS - Աշչյան Մկրտիչ Գրիգորի, Խաչատրյան Գայանե Գեորգիի, Սուքիասյան Սերգեյ Գուրգենի:
Բացի նախապես հայտարարված 3 iPhone XS-երից, 3 Apple Watch Series 4-երից և 3 AirPods-երից՝ վիճակահանությանը խաղարկվեց նաև 3 Dalma Gift Card՝ յուրաքանչյուրը 50,000 դրամ պարունակությամբ, որոնք ստացան՝ Ղրաղյան Սինորա Արշակի, Ներսիսյան Գրիգոր Լևոնի, Մարտիրոսյան Դիեգո Վիտալլի:
Evocabank-ը շնորհակալություն է հայտնում բոլոր ավանդատուներին Բանկի հանդեպ ցուցաբերած վստահության համար և նշում, որ Բանկը շարունակաբար իրականացնելու է նմանատիպ նախաձեռնություններ:
Միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ: