Ավանդային ակցիայի վիճակահանություն
Հունիսի 15-ին Ibis Yerevan Center հյուրանոցում տեղի ունեցավ Ավանդային ակցիայի վիճակահանությունը:
18.06.2018Վիճակահանությանը մասնակցեցին ապրիլի 9-ից հունիսի 10-ը նվազագույնը 1 մլն. դրամ, 2,000 ԱՄՆ դոլար կամ Եվրո կամ 100,000 Ռուբլի գումարով Դասական կամ EvocaOnline ավանդ ներդրած բոլոր ավանդատուները:
Բացի նախապես հայտարարված 3 iPhone X-երից վիճակահանությանը խաղարկվեց նաև 3 հատ Dalma Gift Card՝ յուրաքանչյուրը 30,000 դրամ պարունակությամբ:
Evocabank-ը շնորհակալություն հայտնեց բոլոր ավանդատուներին Բանկի հանդեպ ցուցաբերած վստահության համար և նշեց, որ Բանկը շարունակաբար իրականացնելու է նմանատիպ նախաձեռնություններ:
Միջոցառման բոլոր նկարները կարող եք տեսնել այստեղ: