Evocabank-ը` Textile Academy Bootcamp 2024-ի հովանավոր
Textile Academy Bootcamp 2024-ն այն եզակի միջոցառումներից է, որն ավանդականը միավորում է ժամանակակից արտադրական տեխնոլոգիաներին։
24.05.2024Bootcamp-ը 7-օրյա դասընթաց է, որը նախատեսված է ստեղծագործողների, նորաձևության և տեքստիլի դիզայներների, ինչպես ուսուցիչների, այնպես էլ՝ ուսանողների և թվային արտադրության մասնագետների համար:
Fabricademy Bootcamp 2024-ը կանցկացվի մայիսի 26-ից հունիսի 1-ը` Fab Lab Armenia-ի հետ համագործակցության շորհիվ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն տեքստիլի և հագուստի արտադրության ներկայիս համակարգերի նոր հնարավորություններն ու այլընտրանքները՝ առաջնորդվելով աշխարհի տարբեր կետերից հյուրընկալված տեխնոլոգների, տեքստիլի և նորաձևության դիզայներների և ոլորտի այլ փորձառու մասնագետների կողմից:
Մասնակիցները հնարավորություն կստանան՝
- ունենալ գործնական հանդիպումներ դասընթացի հիմնադիրների և դասախոսական կազմի հետ,
- մասնակցել առցանց դասախոսությունների աշխարհահռչակ փորձագետների հետ,
- ձեռք բերել գործնական փորձ՝ կապված դասընթացի ընթացքում օգտագործվող մեքենաների և նյութերի հետ,
- հանդիպել և ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել նորաձևության ու տեքստիլ արդյունաբերության փորձագետների, դիզայներների և ոլորտի մասնագետների հետ,
- ուսումնասիրել մշակույթը և շրջել Հայաստանում տեղացիների հետ,
- աշխատել արհեստավորների և հրավիրված դիզայներների հետ համատեղ նախագծերի վրա,
- ուսումնասիրել ավանդական և ժամանակակից թվային արտադրությունը։
Իսկ որտեղ նորաձևությունը, թվայնացումն ու ժամանակակից գործիքների կիրառումը, այնտեղ էլ՝ Evoca-ն։
Հիշեցնենք, որ Evocabank-ը համարվում է Textile Academy Bootcamp 2024-ի հովանավորը։