Evocabank-ը Leasing Expo 2023-ին
Leasing Expo 2023-ում Evoca-ն, բացի հովանավոր լինելուց, հանդես եկավ նաև շահավետ առաջարկներով, հետաքրքիր անակնկալներով և նվերներով։
05.06.2023Ինչպես նշել էինք մեր նախորդ գրառման մեջ, հունիսի 2-4-ը Evocabank-ն իր մասնակցությունն ունեցավ Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում մեծ ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, նախարարի տեղակալները, մի շարք պաշտոնատար անձիք՝ մասնավորպես մարզպետների, համայնքապետեր, պետական և մասնավոր տարբեր կառույցների ղեկավարներ: Ներկայացվեցին սարքավորումներ և տեխնիկա՝ ավելի քան 12 ոլորտներից, 100-ից ավել բրենդ:
Բանկն ուներ իր առանձին տաղավարը, որտեղ էլ ներկայացված էր ամբողջական տեղեկություն Evoca Լիզինգի, գործող վարկային ակցիաների և առաջարկների մասին։ Իսկ Evoca-ում բոլոր հաճախորդներին ինչպես միշտ սպասվում էին հետաքրքիր անակնկալներ, նվերներ, հյուրասիրություն՝ Evoca կոկտեյլներ, սուրճ:
Բիզնեսի առաջխաղացման և զարգացման համար մեր շահավետ առաջարկները դարձան նոր համագործությունների սկիզբ։
Բանկը մեծ պատասխանատվությամբ շարունակելու է հանդես գալ նորույթներով, բացառիկ առաջարկներով և ծրագրերով։
- Ավելի մանրամասն Evoca Լիզինգի մասին