Evocabank-ի մասնակցությունը Leasing Expo 2024-ին
Ապրիլի 12-14-ը Մերիդիան ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ Leasing Expo 2024-ը, որտեղ Evoca-ն հանդես եկավ իր բացառիկ առաջարկներով։
18.04.2024Վստահ ենք՝ շատերդ կարդացել եք մեր նախորդ գրառումը, որտեղ մանրամասն խոսել էինք կայանալիք «Բոլոր սարքավորումները մեկ հարթակում», LEASING EXPO 2024-ի մասին։
Evoca-ն ուներ իր առանձին տաղավարը, որտեղ մասնագետները տրամադրում էին անվճար խորհրդատվություն և տալիս ամբողջական տեղեկություն Evoca Leasing-ի, ինչպես նաև գործող վարկային ակցիաների և առաջարկների մասին։
Բանկի նոր համագործակցությունների շնորհիվ՝ հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերել լիզինգի առարկա հանդիսացող պրոդուկտների լայն տեսականի՝ 0% տարեկան տոկոսադրույքով։
Evocabank-ի առաջարկը գործում է մինչև օգոստոսի 12-ը։