Վերադառնալ
Կենսակերպ

Նախագծերի կառավարում․ գաղափարից մինչև արժեքի ստեղծում

Evoca-ն՝ Աստղիկ Սահակյանի գրքի գլխավոր գործընկեր։

05.02.2024
Նախագծերի կառավարում․ գաղափարից մինչև արժեքի ստեղծում

Վերջապես հրատարակվել է ամենապահանջված մասնագիտություններից մեկի՝ նախագծերի կառավարման մասին ուղեցույց-գիրք հայերեն, հայ հեղինակի մշակմամբ ու մասնագիտական փորձով։

Գրքի հեղինակն է Աստղիկ Սահակյանը՝ նախագծերի կառավարման ոլորտում 15 և ավելի տարիների փորձ ունեցող, «Նախագծերի կառավարում» և «PMP հավաստագրի նախապատրաստում» դասընթացների ամենահայտնի դասախոս, մենթոր ու նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության խորհրդի անդամ։

Սա հեղինակի առաջին գիրքն է․ «Նախագծերի կառավարում․ գաղափարից մինչև արժեքի ստեղծում»։

Գրքի գլխավոր գործընկերն է Evoca-ն:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու Newmag Winter Fest-ին, փետրվարի 10-ին, 17։00, Dvin Music Hall-ում։

Ի դեպ, մուտքն ազատ է։

Գրքի մասին

Գրքում ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր կարևորագույն ասպեկտները, ինչպիսիք են օրինակ՝ անելիքը, ժամանակացույցը, բյուջեն և այլն։ Գրքում նաև կարևորագույն դեր է հատկացված հզոր կամ անձնային հմտություններին․ հաղորդակցվել, լուծել խնդիրներ, առաջնորդել, որոնք կրիտիկական կարևորություն ունեն ցանկացած նախագծի հաջողության գործում։

Գիրքը բոլորի համար է, քանի որ յուրաքանչյուրն, անկախ իր գործունեության տեսակից և ոլորտից, առնչվում է նախագծերի հետ։

Սկսնակների համար գիրքը կարևոր ռեսուրս կհանդիսանա նախագծերի կառավարման հիմնային գիտելիքի ձեռքբերման համար, իսկ փորձառու մասնագետները կբացահայտեն նախագծերի կառավարման նոր նյուանսներ, գործիքներ և մոտեցումներ, կհամալրեն իրենց պատկերացումները նախագծերի կառավարման վերաբերյալ։

Գիրքը նաև կարևոր ռեսուրս կհանդիսանա ավելի բարձր օղակում գտնվող ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար, ովքեր, թեև ուղղակիորեն չեն զբաղվում նախագծերի կառավարմամբ, սակայն պետք է բավարար գիտելիք ունենան՝ իրենց ստրատեգիկ գործունեությունն ավելի թիրախավորված իրականացնելու և թիմերի հետ առավել արդյունավետ աշխատելու նպատակով։

 

Գրքի հեղինակի մասին

Աստղիկ Սահակյանը Project Management-ի հավաստագրված մասնագետ է (PMP)®՝ ոլորտում ավելի քան 13 տարվա փորձով: Նա աշխատել է Հայաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերի համար, որոնց բյուջեն կազմել է ավելի քան 300 միլիոն դոլար:

Աստղիկը PMP® հավաստագրի արժանացել է 2014 թվականին, ավելի քան 5 տարի նա անցկացրել է PMP քննությունների նախապատրաստման դասընթացներ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ներկայումս նա շարունակում է անհատական դասընթացներ անցկացնել։ Նշենք նաև, որ Evoca-ի ղեկավարները նույնպես անցել են անհատական դասընթաց Աստղիկ Սահակյանի մոտ և արժանացել հավաստագրերի։

Աստղիկ Սահակյանն առանձնահատուկ դեր ունի Հայաստանում նախագծերի կառավարման՝ որպես մասնագիտության զարգացման գործում, և ներկայումս նրա ուսանողներից շատերն ունեն PMP® հավաստագիր: Աստղիկը Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) փոխնախագահն է:

 

Evocabank-ը նաև հովանավորել է Հայաստանում project management-ի ոլորտում ամենամեծ միջոցառումը։ Կոնֆերանսի գլխավոր խոսնակը project management-ի համաշխարհային գուրու Lee Lambert-ն էր՝ հայտնի PMP սերտիֆիկատի հիմնադիրը։

Կոնֆերանսը դարձավ մեծ հնարավորությունների, ծանոթությունների և նախագծերի սկիզբ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։