Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը
Եվ այոոո՜, «Ոզնի» 2024-ը համարում ենք ստացված մրցաշար։ Evocabank-ի մասնակցությամբ կայացավ պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը:
22.05.2024Ինչպես կարդացել ես մեր նախորդ բլոգում, Evocabank-ը նվիրաբերել էր 10 մլն դրամ Հայաստանում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացման համար։
Մրցույթին մասնակցում էին 10-12-րդ դասարաններում սովորող հարյուրավոր աշակերտներ։
«Ոզնի» մրցաշարը կայացավ 3 փուլով՝ վարկանիշավորման, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։
Եզրափակիչ փուլի խաղի ընթացքում մասնակիցները լուծում էին իրավիճակային խնդիրներ և ներկայացնում լուծումները։ Մրցույթի ավարտից հետո ժյուրիի կողմից ընտրվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները: Ժյուրիի կազմում հանդես եկան նաև Evocabank-ի Հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար Զարուհի Զախարյանը և Թումանյան մասնաճյուղի կառավարիչ Դավիթ Ասատրյանը։
Հաղթող թիմերն են «Գնարբուկ»-ը (Սիսիանի ավագ դպրոց), «Կալիստո»-ն (Վանաձորի պետական համալսարանի քոլեջ) և «Ֆին-ՆԷՄ»-ը (Նոյեմբերյանի ավագ դպրոց). նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները:
Եզրափակիչ փուլի մասնակից բոլոր թիմերն ու նրանց մարզիչները ստացան մրցանակների հատուկ փաթեթներ ֆինանսական գրագիտության և խնայողությունների թեմաներով:
Նախատեսված լինելով 10-12-րդ դասարաններում սովորողների համար՝ մրցաշարը հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել պատանիների շրջանում և իր շուրջը համախմբել տնտեսագիտական ու բնագիտամաթեմատիկական առարկաներով հետաքրքրվողներին:
Հիշեցնենք, որ Evocabank-ը համարվում էր մրցաշարի գլխավոր հովանավորը։