Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը՝ Online Shopping Fest 2018-ի Գլխավոր գործընկեր

Նոյեմբերի 10-ին Armenia Marriott Hotel-ում Globbing ընկերությունը կազմակերպել էր տարվա ամենասպասված Online Shopping Fest-ը, որի գլխավոր գործընկերն էր Evocabank-ը:

12.11.2018
Evocabank-ը՝ Online Shopping Fest 2018-ի Գլխավոր գործընկեր

Evocabank-ը, որպես միջոցառման Գլխավոր գործընկեր, ներկայացրեց հատուկ shopping-ի սիրահարների համար մշակված Evoca Shopping card-ը՝ վարկային սահմանաչափով վճարային քարտ, որը կարելի է պատվիրել անմիջապես EvocaTouch հավելվածի միջոցով հաշված րոպեների ընթացքում՝շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի: Վարկային գիծը տրամադրվում է ցածր տարեկան տոկոսադրույքով՝ 13% դրամի և 11%* դոլարի կամ եվրոյի համար: Ի հավելում, քարտով անկանխիկ գնումներ կատարելիս՝ Evocabank-ի քարտատերերը ստանում են մեծ զեղչեր քաղաքի ամենաոճային խանութ սրահներում և ժամանցի վայրերում:

Միջոցառման ընթացքում Evocabank-ը կազմակերպել էր օրիգինալ ֆլեշմոբ, իսկ մեր տաղավարի հյուրերին սպասվում էր անակնկալ՝ հատուկ բրենդային մանուշակագույն կոկտեյլներ:

Միջոցառման մասնակիցները ծանոթացան շահավետ online shopping-ի գաղտնիքներին, ստացան խորհուրդներ ինչպես գնել online, ինչ գնել և որտեղից՝ խնայելով մինչև 5x ավել գումար:

Փառատոնը կազմակերպվում էր 2-րդ տարին անընդմեջ, որին իրենց խորհուրդներով ներկա էին տարբեր ոլորտների առաջատար և ամենապահանջված մասնագետներ՝ ոճաբան Արմեն Գալյանը, Ֆաինա Հարությունյանը, ոճաբան-վարսահարդար Գոքո Քալայջյանը, IT անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, Հրանուշ Եղոյանը, Անդրանիկ Թեյլորը, DJ Güevo-ն, Վահե Ղազարյանը և այլոք:

Globbing Online Shopping Fest-ի բարձր տրամադրությունն էր ապահովում Miqayel Voskanyan & Friends խումբը: