Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը Career City Fest 2K25-ին

Evoca Universe տաղավար, 9 մոլորակ, շատ մարտահրավերներ ու բրենդավորված նվերեր. Evocabank-ը փայլեց Career City Fest 2K25-ում։

28.04.2025
Evocabank-ը Career City Fest 2K25-ին

Ապրիլի 25-26-ը կայացած Career City Fest 2K25-ը դարձավ իրական տոն ոչ միայն գործատուների, այլ նաև մասնակիցների համար։

Evocabank-ի տաղավարը՝ Evoca Universe-ն, առանձնացավ իր կրեատիվությամբ ու տիեզերական տրամադրությամբ՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով այցելուների մոտ։

Evoca Universe-ում այցելուները․

  • Հանդիպեցին Evoca թիմի անդամների հետ, ծանոթացան աշխատանքային մշակույթին և ազատ աշխատատեղերին
  • Մասնակցեցին ինտելեկտուալ խաղերին և փորձեցին հաղթահարել Evoca Universe-ի 9 մոլորակների մարտահրավերները
  • Ստացան բրենդավորված նվերներ

Շնորհակալություն բոլորին, ովքեր միացան մեզ մեր Evoca Universe-ում։ Շարունակիր բացահայտել քո հնարավորությունները։