Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին

Գործատուների ամենամյա փառատոնին այս տարի Evoca-ն կմասնակցի ամենատարբերվող տաղավարով, կներկայացնի իր թիմին, ազատ աշխատատեղերը և մշակույթը։

21.04.2025
Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին

Ապրիլի 25-ին և 26-ին տեղի կունենա սպասված Career City Fest 2K25-ը՝ ամենամյա փառատոն, որը մեկ վայրում համախմբում է Հայաստանի առաջատար գործատուներին։ Այս տարի ևս Evocabank-ը լինելու է այնտեղ՝ ամենակրեատիվ տաղավարով։

Evoca տաղավարը կփայլի տիեզերական տրամադրությամբ ու անակնկալներով։ Բայց չէ՛, բոլոր գաղտնիքները չենք բացահայտի։ Եթե ուզում ես իմանալ՝ ինչեր են քեզ սպասում, պետք է անպայման այցելես մեր տաղավար։

Կլինեն՝

  • Հետաքրքիր challenge-ներ
  • Շա՜տ նվերներ
  • Զարմանալի բացահայտումներ

Իսկ եթե վաղուց ես մտածում միանալ մեր թիմին, այս փառատոնը լավագույն առիթն է՝

  • Ծանոթանալու Evoca-ի թիմին և աշխատանքային մշակույթին
  • Տեղեկանալու ազատ աշխատատեղերի մասին
  • Խոսելու հենց մեր աշխատակիցների հետ և ստանալու բոլոր հարցերի պատասխանները

Evocabank-ում մենք կարևորում ենք ոչ միայն մասնագիտական աճը, այլ նաև անհատական զարգացումը՝ ապահովելով միջավայր, որտեղ նորարարությունը դառնում է առաջնահերթություն, և յուրաքանչյուրը կարող է դառնալ իր ոլորտի առաջատարը։

📍 Հանդիպում ենք ապրիլի 25-26-ին՝ Evoca տաղավարում։
Միացի՛ր մեզ, բացահայտի՛ր հնարավորություններ, զգա՛ #evocamood-ը։