Վճարի՛ր գույքահարկդ` առանց զրոյական տեղեկանք ներկայացնելու
Evoca-ի հետ վճարումները պարզ են և հարմար:
06.07.2021Այժմ կարող ես վճարել գույքահարկդ Evoca-ում՝ առանց զրոյական տեղեկանք ներկայացնելու: Իսկ տեխզննման կտրոնը ստանալու համար պարզապես պետք է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ տեխանձնագրով ու սոցքարտով (կամ անձնագրով) և վերջ:
Անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը հասանելի է նաև Evocabank-ի օնլայն հարթակում և EvocaTOUCH հավելվածի նոր տարբերակում:
EvocaTOUCH հավելվածով վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Տերմինալ բաժին, ընտրել Գույքահարկի վճար, մուտքագրել տվյալները և կատարել վճարումը`
- ֆիզիկական անձանց դեպքում` անձնագիր կամ սոցքարտ
- իրավաբանական անձանց դեպքում` ՀՎՀՀ
Evoca.am կայքից վճարելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով, ընտրել Գույքահարկի վճար, մուտքագրել գույքի սեփականատիրոջ տվյալները, իրականացնել գույքահարկի պարտքի փնտրում և կատարել վճարումը:
Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ դարձնելով Ձեր գործարքներն ավելի արագ, հարմարավետ և ապահով։