Evoca-ն newmag summer fest 2024-ի գլխավոր հովանավոր
Ընթերցասերների համար տարվա ամենաթեժ միջոցառումը կրկին մոտենում է։ Հունիսի 22-23, նույն հասցեն՝ Երազ այգի, գրքի ամենամասշտաբային փառատոն։
17.06.2024Երկու օր, մինչև ուշ գիշեր
newmag-ն այս տարի ևս մի մեծ այգի կվերածի գրքաքաղաքի, որտեղ, համոզված ենք, յուրաքանչյուր ընթերցասեր կգտնի իր սրտի գիրքը, կծանոթանա newmag-ի վերջին հրատակություններին կամ ուղղակի կվայելի իր ամենավառ օրերը հաճելի միջավայրում։
Գրքի ու արվեստի տոնը. newmag summer fest 2024
4-րդ փառատոնին 4 նոր գիրք`
- Սեզոնի ամենաակտուալ գիրքը. Հենրի Քիսինջեր. «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան»,
- Ամռան գլխավոր դետեկտիվը. Քարեն Մակմանուս. «Մեզնից մեկը հաջորդն է»,
- Եվրոպայի առաջնությունում այժմ խաղացող հարևանների մասին. Դավիթ Ջիշկարիանիի գիրքը Թբիլիսի Դինամո ակումբի մասին,
- Եվ newmag-ի առաջին խոհարարական գիրքը. Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան. Բույրեր, համեր, հուշեր Գավառից»։
Եվ արվեստից՝
- Ցուցահանդես. Վահան Ստեփանյան «Երևան. Պոզիտիվ նեգատիվներ»,
- Թատերական ներկայացում. Ջեկ Լոնդոն «Զսպաշապիկ» մոնոդրամա Արցախի դրամատիկական թատրոնից,
- Նազենի Հովհաննիսյան. պոեզիա. Երբ սերը կյանքի բանաստեղծն է,
- Ինտելեկտուալ հումոր local սթենդ ափ շոու Ari Standup ակումբից
Արդեն 3-րդ տարին Evocabank-ը հանդիսանում է newmag summer fest-ի գլխավոր հովանավորը։
Բոլոր մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ, այդ թվում՝ Evoca Sticker-ներ։
Լինելով նորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատություն Հայաստանում՝ Evoca-ն պարբերաբար հովանավորում է նմանատիպ կրթական և ժամանցային ծրագրեր: Հաշվի առնելով Թումանյան 15 հասցեում ավելի քան 4 տարի գործող մեր թվային գրադարանը ՝ Dibrary-ն՝ այս տարի ևս Evocabank-ը հովանավորում է newmag summer fest-ը:
Ինչո՞ւ Dibrary։
Dibrary - digital library կամ թվադարանում՝ թվային գրադարան:
Այստեղ կարելի է անվճար կարդալ էլեկտրոնային բիզնես գրքեր, հոդվածներ և հրապարակումներ, որոնք շարունակաբար համալրվելու են՝ ներառելով նաև համաշխարհային լավագույն համալսարանների փակ ու վճարովի ռեսուրսները։ Բացի էլեկտրոնային նյութերից՝ կան դասական գրքեր և ժամանակակից բիզնես գրականության բեսթսելլերներ, որոնք կարելի է կարդալ նաև տեղում՝ վայելելով մեկ բաժակ սուրճ և թեյ: